World of English - Home | Facebook

Դասընթացը պատրաստել է Անուշ Կոստանդյանը, ք/ Երևան, 197 հիմնական դպրոց:

Դասընթացը նախատեսված է հիմնական դպրոցի 4-րդ դասարանի սովորողների համար:


Դասընթացի նպատակը

  • Այս դասի ուսուցմամբ աշակերտը պատկերացում կունենա անգելերենի ժամանակաձևերից անցյալ ժամանակի մասին
  • Կկարողանա կիրառել այն գրավոր և բանավոր խոսքում
  • Գաղափար կունենա կանոնավոր և անկանոն բայերի մասին իրենց թարգմանություններով
  • Կնպաստի աշակերտի քերականակական մտածողությանը՝ հետագա նյութերի յուրացման պրոցեսում
  • Նպաստել օտար լեզվի նկատմամբ պատկերովոր մտածողության զարգացմանը
  • Հաղորդակցական կարողությունների զարգացում 
  •  Ազատ տեղաշարժման իրավունքից օգտվելու հնարավորությունների իրականացում 
  • Սովորողների մոտ սեփական երկրի և այլ ազգերի մշակույթների հանդեպ հարգանքի ձևավորում 
  • Ինքնակրթությամբ զբաղվելու կարողության ձևավորում:


                                                                                    Դասընթացի խնդիրները

  • Զարգացնել սովորողների լեզվական խոսքային, հանրամշակութային, գործաբանական, փոխհատուցման, ուսումնաճանաչողական կարողությունները 
  • Բարձրացնել դպրոցից դուրս սովորողի շփման վստահությունը շ
  • Հարստացնել սովորողի օտարալեզվյան բառապաշարը 
  • Ձևավորել ինքնուրույն բանավոր և գրավոր խոսք կառուցելու կարողությունները 
  • Զարգացնել ընթերցած նյութը վերլուծելու կարողությունը 
  • Զարգացնել սովորողների բանավոր խոսքը` կարդացածը ստեղծագործաբար վերարտադրելու, քննարկելու, տարբեր թեմաներով զրույցներ անցկացնելու, երկխոսություններ կառուցելու միջոցով 
  •  Զարգացնել ընդհանուր խոսքային` խոսելու և լսելով հասկանալու, ինչպես նաև միջնորդավորված հաղորդակցման` ընթերցանության միջոցով օտար լեզվով նյութը հասկանալու և գրավոր խոսքին տիրապետելու հմտությունները:
    Դասընթացը տևելու է 2 շաբաթ:

                                                           Օգտագործված գրականություն և էլեկտրոնային նյութեր


  • G. Gasparyan, N. Hovhannisyan, H. Kajberuny, english 4, PASRT I
  • https://www.wikipedia.org/