Հեռավար ուսուցման գործիքների կիրառումը տարրական դպրոցում



Սիրելի՛ մասնակիցներ,ողջունում եմ ձեզ և ցանկանում տեղեկացնել,որ <<ՏՀՏ գործիքների կիրառումը տարրական դպրոցում>> դասընթացի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ տարատեսակ առցանց գործիքների հետ,սովորել դրանցով կրթական բովանդակություն ստեղծել,ինչպես նաև հմտորեն կիրառել ուսումնական գործընթացում։

Դասընթացը տևելու է երեք շաբաթ,սկիզբը՝սեպտեմբերի 9-ին,ավարտը՝  սեպտեմբերի 30-ին։Յուրաքանչյուր շաբաթ  ձեզ համար հասանելի կլինի տվյալ շաբաթվա նախատեսված նյութերը։Նյութը ուսումնասիրելուց հետո պետք է կատարել առաջադրանքները և տեղադրել թեմային համապատասխան ֆորումում։

Դասընթացի մասնակիցների հետ հաղորդակցումն իրականացվելու է ֆորումների և տեսահանդիպումների միջոցով։

Դասընթացը վարելու է Գյումրու <<Օյունջյան>>միջնակարգ դպրոց-վարժարանի դասվար՝Ագապի Հովհաննիսյանը։

Մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք։