Ցեղասպանությունից փրկված հայությունը զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից,սփռվեց աշխարհի տարբեր երկրներում կազմավորելով հայկական Սփյուռքը:Քաղաքական իրավիճակից ելնելով Սփյուռք հայրենիք հարաբերությունները տարիներ շարունակ եղել են սահմանափակ,սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված նոր իրավիճակում կարևոր նշանակություն ստացավ Հայաստանի ու Սփյուռքի գիտական ուժերի համախմբումը:Այսօր թերևս յուրաքանչյուր հայ գիտակցում է,որ միայն հզոր Հայաստանի գոյությամբ կբարգավաճի Սփյուռքը,ունենալով ամուր հենարան,մյուս կողմից Սփյուռքը հսկայական դեր ունի Հայաստանի առաջադիմության ու բարգավաճման գործում:Դասընթացը ներկայացնում է Սփյուռք -հայրենիք հարաբերությունները սփյուռքի ձևավորման շրջանից մինչև 1990-ական թվականները:Կատարվել է անդրադարձ ներգաղթի կազմակերպմանը 1920-ական թթ,հետպատերազմյան շրջանում,անդրադարձ է կատարվել ազգանվեր գործունեությանը:Դասընթացը նախատեսված է ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողների համար,սակայն կարող է հետաքրքրել նաև ուսանողների,քանի որ պարունակում է հետաքրքիր,լրացուցիչ փաստեր :

Դասընթացը բաղկացած է 4 ենթաթեմաներից,որոնք նախատեսված են ուսումնասիրել 4 շաբաթների ընթացքում. 

  • Սփյուռքի առաջացումը
  • Խորհրդային Հայաստան Սփյուռք հարաբերությունները
  • Հայրենիք- Սփյուռք կապերը հետպատերազմյան շրջանում
  • Համագործակցության ամրապնդումը
Դասընթացի յուրաքանչյուր թեման պարունակում է տեսական նյութ կամ լրացուցիչ տեղեկատվություն,դրանց հիման վրա առաջադրված առանձին հանձնարարություններ, առաջադրանքներ և վերջում ամփոփիչ հարցաշար:Հուսով եմ,որ դասընթացի մասնակիցները կհարստացնեն իրենց գիտելիքները  Հայրենիք- Սփյուռք հարաբերությունների գործընթացի մասին: