Համավարակը մարդկանց ստիպեց հարմարվել վիրտուալ իրականությանն ու հեռավար կենսակերպին: Տարիներ շարունակ մարդիկ բարձրագույն կրթություն են ստացել ավանդական ձևով՝ առկա կամ հեռակա ձևաչափերով: Վերջին տարիներին այն աստիճանաբար իր տեղը զիջում է արդեն թրենդային համարվող հեռավար կրթությանը: Անկախ նրանից, թե ինչ ձևաչափով է իրականացվում կրթական գործընթացը՝ նպատակը մեկն է, այն է՝ կրթել և դաստիարակել հանրությանը: