Դասընթացը կազմել է Վարդենիկի  կրթահամալիրի  ուսուցչուհի  Հասմիկ Միրզոյանը 

<<Քիմիա>>   

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԻ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

շաբաթական 2 դասաժամ, 

տարեկան` 68

 

Թիրախային Խումբը`

 Հանրակրթական դպրոցի 

8-րդ դասարանի աշակերտներ:

   Աշակերտները դասընթացի վերջում պետք է կարողանան.

  • Թթվածնի տարրի կարևորագույն բնութագրերի  մասին քիմիական  նշանը, դիրքը պարբերական համակարգում , ատոմի կառուցվածքը և այլն:
  • Կարողանա  հստակ ձևակերպել  նոր եզրույթները, սահմանափակումները, գրել կարևոր քիմիական ռեակցիաների հավասարումներ թթվածնի ստացման լաբորատոր և արդյունաբերական եղանակները:
  • Նկարագրել  պարզ նյութերի  այրումը թթվածնի մթնոլորտում, թթվածնի փոխազդեցությունը մետաղների  և բարդ նյութերի հետ
  • Գաղափար ունենա թթվածնի  ստացման  լաբորատոր և արդյունաբերական ստացման  եղանակների մասին:Կարողանա  նկարագրել և ուսուցչի հսկողությամբ իրականացնել լաբորատեր փորցեր, իսկ հնարավորությունների բացակայության դեպքում իրականել վիրտուալ փորձեր:
  • Ատոմի էլեկտրոնային կառուցվածքի հիման վրա թթվածնի և ոչ մետաղական բնույթը հաստատելու կարողություն: Բնության մեջ թթվածնի շրջապտույտն օրինակներով լուսաբանելու կարողություն:

Դասի նպատակը.

Խթանել սովորողների տրամաբանական մտածողությունը,բարձրացնել հետաքրքրությունը

առարկայի նկատմամբ

Կկարողանան.

·      Թթվածին քիմիական տարրը թթվածին նյութից տարբերել

·       Բացատրել թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ինչպես նաև կենսաբանական նշանակությունը

·        Ներկայացնել ատոմի էլեկտրոնային կառուցվածքի վրա թթվածնի ոչ մետաղական բնույթը

Կարժևորեն.

·      Թթվածնի դերը բնության մեջ և մարդու կյանքում

·     Թթվածնի կիրառման բնագավառները

Թթվածինը որպես տարր

1.Գտնվում է   VI խմբի գլխավոր ենթախմբում, II պարբերությունում,կարգաթիվը`8,

         Ar = 16.

2. Ատոմի կառուցվածքը:

P = 8; n= 8; ē = 8

վալենտականությունը II,օքսիդացման աստիճանը` -2

                           (հազվադեպ` +2; +1; -1).

 3.Մտնում է օքսիդների,թթուների,հիմքերի,աղերի և օրգանական նյութերի բաղադրության մեջ,ինչպես նաև կազմում է մարդու օրգանիզմի  65% ըստ զանգվածի:

4. Երկրակեղևում 49% է  ըստ զանգվածի, ջրոլորտում – 89%  :

5. Օդում պարզ նյութի ձևով –  20-21% ըստ ծավալի:

Օդի բաղադրությունը`

О2 – 20-21 %; N2 – 78%; CO2 – 0,03%,

Մնացածը`իներտ գազեր,ջրային գոլորշի,այլ խառնուրդներ:

Ֆիզիկական հատկությունները

 

Սովորական պայմաններում գազ է,հոտ չունի,համ չունի,եռում է -183 աստիճան Ցելսիուսում,պնդանում է -219 աստիճան Ցելսիուսում,հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,հեղուկ վիճակում ձգվում է դեպի մագնիսը,1,11 անգամ ծանր է օդից,սենյակային ջերմաստիճանում 100 լիտր ջրում լուծվում է 3 լիտր թթվածին,իսկ  զրո աստիճանում` 5 լիտր:

 

Սովորական պայմաններում գազ է,հոտ չունի,համ չունի,եռում է -183 աստիճան Ցելսիուսում,պնդանում է -219 աստիճան Ցելսիուսում,հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,հեղուկ վիճակում ձգվում է դեպի մագնիսը,1,11 անգամ ծանր է օդից,սենյակային ջերմաստիճանում 100 լիտր ջրում լուծվում է 3 լիտր թթվածին,իսկ  զրո աստիճանում` 5 լիտր:

Քիմիական հատկությունները.

Թթվածնի մասնակցությամբ ընթացող ռեակցիաները կոչվում են օքսիդացման ռեակցիաներ:

Թթվածնի հետ ռեակցում են գրեթե բոլոր տարրերը,բացի Au, Pt, He, Ne և Ar, բոլոր ռեակցիաներում թթվածինը օքսիդացնող է`բացի ֆտորի հետ փոխազդելիս.

Ոչմետաղների հետ

C + O2 = CO2

S + O2= SO2

2H2 + O2 = 2H2O

Մետաղների հետ

2Mg + O2 = 2MgO

2Cu + O= 2CuO

Բարդ նյութերի հետ

4FeS+ 11O2 = 2Fe2O3 + 8SO2

2H2S + 3O2 = 2SO2 + 2H2O

CH4 + 2O2 =CO2 + 2H2O

Ստացման եղանակները

Արդյունաբերության մեջ`հեղուկացված օդի կոտորակային թորումից:

Լաբորատորիայում`թթվածին պարունակող նյութերի քայքայումից.

    2KClO +t°;MnO2= 2KCl + 3O2­

     2H2O2  +MnO2= 2H2O + O

Բնության մեջ`կայծակի ժամանակ  առաջացնում է  օզոն.

         3O2  =  2O3

Թթվածնի կիրառումը

1.Բժշկության և արդյունաբերության մեջ:
2.Օդաչուների շնչառության ապահովում:
3.Հրթիռային շարժիչների գործարկում/հեղուկ թթվածին/:
4.Պայթեցումների իրականացում/հեղուկ թթվածին/:
5.Մետաղների կտրում,զոդում ու եռակցում:
6.Վառելանյութերի այրում:


8-րդ դասարանի դասագիրքը  այստեղ http://online.fliphtml5.com/fumf/czxs/#p=1