Հարգելի գործընկերներ  մենք ուսումնասիրելու ենք Quizlet, quozio, quizizz, canva, learningapps ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս դասընթացը դարձնել առավել հետաքրքիր։

Quizlet- ը  առցանց ուսումնասիրության ծրագիր է, որը ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել տեղեկատվություն ուսման գործիքների և խաղերի միջոցով:

Quizizz-ը առցանց խաղային հարթակ է, որը երեխան մեծ հաճույքով խաղում է, միաժամանակ ուսանելով համապատասխան նյութը։

Quozio-ն հնարավորություն է տալիս գեղեցիկ մեջբերումները դարձնել գեղեցիկ պատկերներ։

Canva-ն գրաֆիկական դիզայնի հարթակ է, որը մեզ հնարավորություն է տալիս ստեղծելու պաստառներ, պատվոգրեր, պրեզենտացիաներ,նույնիսկ մենք կարող ենք ներբեռնել մեզ անհրաժեշտ նկար և ձևափոխենք:

Learningapps-ի օգնությամբ մենք  ստեղծելու ենք գիտելիքը համակարգող վարժություններ

Google փաստաթուղթը հնարավորություն է տալիս արդյունավետ խմբագրել հարցման արդյունքները՝ պահպանելով թղթապանակի մեջ:

Padlet հավելվածը, որպես առցանաց գրատախտակ: