Ընթերցանություն

Գրականությունն արվեստների մայրն է: Նրա շուրջ, նրա միջոցով հնարավոր է ուսումնասիրել նաև արվեստի մյուս ճյուղերը: Այս դասընթացի նպատակն է հայ գրականության մոտիվացիան ժամանակակից և համաշխարհային գրականության, գեղանկարչության և կինոյի համատեքստում:

 Ստորև ներկայացված թեմաների միջոցով ուսուցիչը հնարավորություն ունի հայ և համաշխարհային դասական գրողների ճանաչված ու արժեքավոր ստեղծագործություններն ուսումնասիրել, վերլուծել, պատասխանել տրված հարցադրումներին և առաջադրել նոր հարցադրումներ, առաջարկվում է նաև գեղանկարչության և կինոարվեստի՝ նույն թեմային առնչվող ստեղծագործություններ:

Արդի աշխարհում տեղի են ունենում գլոբալ զարգացումներ, սրընթաց փոփոխություններ. ավելի են կարևորվում կրթական առաջնահերթ խնդիրները, որոնք բխում են համաշխարհային կրթական զարգացումներից:

Դասերի պլաննները կազմելիս առաջադրել ենք հետևյալ խնդիրները՝

1. Ազգային և համամարդկային մշակույթների սերտ հաղորդակցություն:

2. Նպատակաուղղված ակտիվ ուսուցման իրականացում:

3. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառում. սովորողների տեղեկատվական կոմպետենտության պատշաճ մակարդակի ձևավորում:

4. Հանրակրթության բովանդակության ձևավորում և ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպում նոր մոտեցումներով:

5. Ուսուցման գործնական (պրակտիկ) ուղղվածության կարևորում և կայուն ուսումնական մոտիվացիա ձևավորելու անհրաժեշտություն:

6. Ուսուցման գործընթացը մասնակիորեն հետազոտական գործընթացի վերածելու անհրաժեշտություն. կրթության յուրաքանչյուր հաջորդ աստիճանում հետազոտական գործունեության տարրերի չափաբաժնի ավելացում:

7. Սովորողի ստեղծագործական ընդունակությունների արթնացում և ակտիվացում. ուսումնահետազոտական գործունեության արդյունքում ինքնատիպ ու ստեղծագործող անձի ձևավորում:

8. Սովորողների հաղորդակցական պատշաճ կարողությունների ձևավորում: