Ողջո՛ւյն, սիրելի՛ սովորող․

Այս դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց լեզու» առարկայի դասընթացի ուսուցման համար և նպատակաուղղված է առարկայական չափորոշչով սահմանված սովորողների պատրաստվածությանը (գիտելիքներ, կարողություններ և հմտություններ) ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:

 Դասընթացի ստեղծման համար հիմք են ծառայել.

·        «Հայոց լեզու» առարկայի առարկայական չափորոշիչը,

·        «Հայոց լեզու» առարկայի 8-րդ դասարանի առարկայական ծրագիրը,

·        ուսուցչի մեթոդական ձեռնարկը,

·        երաշխավորված դասագրքերը և այլ ուսումնամեթոդական նյութեր:

Թիրախ խումբ`   հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանցիներ

Ուսուցման գործընթացը հիմնականում կիրականացվի գործող դասագրքերում ներառաված թեմաների բովանդակությանը համապատասխանող տեսադասերի, համակարգչային ցուցադրումների և այլ ինտերակտիվ նյութերի միջոցով:

Կստանաք նաև հանձնարարություններ, որոնք կկատարեք ինքնուրույն և կամրապնդեք ձեռք բերած գիտելիքները, կզարգացնեք կարողություններն ու հմտությունները:

Գիտելիքների ստուգման համար նախատեսված են տարբեր բնույթի, ծավալի և ձևաչափի հարցաշարեր, որոնց արդյունքների հիման վրա կիրականացվի միավորային գնահատում: 

Դասընթացի  ողջ ընթացքում միմյանց հետ կհաղորդակցվենք տեղադրված ֆորումների միջոցով: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն նաև համաժամանակյա հանդիպումներ` տեսակապի միջոցով (Zoom, Skype, Google Meet և այլն):

Դասընթացավար՝  Սոնա  Հարությունյան

Երևանի հ․98 հիմնական դպրոցի  հայոց լեզվի և գրականության  ուսուցչուհի