Էկոլոգիան մարդու և բնության ներդաշնակ փոխազդեցության զարգացման մակարդակ է,որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ,որն էլ նպաստում է առողջ ապրելակերպին,երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը,սերունդների համերաշխությանը՝ օգտագործելով բնության հնարավորությունները։

Էկոլոգիական մշակույթ ձևավորելը առաջնային  է դարձել,քանի որ առաջնահերթ են սպառողի շահերը,էկոլոգիական մշակույթը արդյունք է էկոլոգիական գիտակցության և մտածողության,դրսևորվում է շրջակա միջավայրի հանդեպ հուզական վերաբերմունքով և բնապահպան գործունեությամբ։

Էկոլոգիական մշակույթ ձևավորելուն միտված քայլեր պետք է ձեռնարկել  կրտսեր դպրոցական տարիքից՝ առաջին դասարանից սկսած։Առաջին դասարանում էկոլոգիական գիտելիքներ կարելի է հաղորդել՝ ուսումնական նյութին զուգակցելով,քանի որ որպես առանձին առարկա՝  "Ես և շրջակա աշխարհը" , աշակերտները սկսում են ուսումնասիրել միայն երկրորդ դասարանից։

Հետագայում կարելի է միջառարկայական կապեր ապահովելով՝ ձևավորել էկոլոգիական մշակույթի տարրեր։

Այս դասընթացում ներկայացնելու եմ իմ փորձը՝ միտված էկոլոգիական մշակույթի ձևավորմանը  տարրական դպրոցում։Այս դասընթացը նախատեսված կրտսեր դպրոցում դասավանդող ուսուցիչների համար,փորձի փոխանակման նպատակ է հետապնդում։