Ուսուցիչ Լուսինե Տեր-Ավագյան

05.01.2021թ.

Կրթության դերը օրեցօր աճում է, վերածվելով մի գործոնի, որը նպաստում է հասարակության մեջ կրթված մարդու դերի առավել արժևորմանը՝ զարգացնելով արժեքային նոր որակներ:

Կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը պահանջում է գիտատեխնիկական առաջընթացին համարժեք ուսուցման նոր մոտեցումներ:

Ստեղծված դասընթացը կխորացնի սովորողների գիտելիքները՝ հնարավորություն տալով նրաց թեման դիտարկել տարբեր տեսանկյուններից:

Դասընթացի թեմա՝ <Ջուրը որպես կյանքի աղբյուր>

Դասընթացի նպատակ՝

  • Խորացնել գիտելիքները ջրի  հատկությունների վերաբերյալ:
  •  Ծանոթացնել ջրի  զարմանահրաշ  հատկությանը` հիշելու  ունակությանը:
  • Կարևորել ՝ ա/ Երկրի վրա ամենակարող  ջրի դերը, բ/ քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:



Ներածություն

Սխալական են այն բոլոր համոզմունքները,

որ մարդը հողի ծնունդ է,

 քանզի երկիրն ի սկզբանե ջուրն էր և

ամեն շնչավոր ջրից արարվեց`

որպես ծնունդ ստանալով էներգիա: [1]

 

 

Գաղտնիք չէ, որ ջուրն աշխարհի ամենապահանջված, կենսական նշանակություն ունեցող նյութն է, այն  ամենուր է, նույնքան հին է, որքան Երկիրն ինքը:

Բնագիտական առարկաների ուսուցման ընթացքում միշտ առնչվում ենք ջրի հետ` ներկայացնելով ջրոլորտի կազմությունը, ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ջրի կենսաբանական դերը և այլն: Շատ քիչ կամ գուցե բացարձակ չենք խոսում ջրի զարմանահրաշ հատկության` հիշելու ունակության մասին: Ինչու՞ ենք մոռանում, ինչու՞ չենք կարևորում այս փաստը: Չէ՞ որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ մարդը շրջապատված է չարությամբ, նենգությամբ, կեղծավորությամբ, դավաճանությամբ, թշնամությամբ, <խեղդվում է> խաբեության և անարդարության մեջ: Ուրեմն մեր կյանքի կարևոր պահերին գոնե հիշենք, որ ջուրը կարողանում է կլանել իր ճանապարհի ցանկացած ինֆորմացիան` պատերազմ և խաղաղություն, սեր և ատելություն,  բարություն և չարություն, հավատարմություն և դավաճանություն:  Վախենա՞նք… Ո՛չ, ապրենք այնպես, որ չվախենանք այն փաստից, որ մի օր ջուրը մեզ կվերադարձնի իր մտապահածը: Ուզում եմ հիշատակել նաև մեր հայկական հին առածներից մեկը` <Լավություն արա, գցիր ջուրը>: Ուրեմն ապրենք` հուսալով, որ մեզ հետ կվերադառնան մեր կատարած լավ գործերն ու շրջապատին փոխանցած դրական էմոցիաները: