«Համաշխարհային պատմություն» առարկան նպաստում է սովորողների աշխարհայացքի ընդլայնմանը և արժեքային համակարգի ամբողջացմանը, ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ, պատասխանատու և պահանջատեր քաղաքացու ձևավորման: Հարափոփոխ աշխարհում համամարդկային արժեքների, հայրենասիրության ու քաղաքացիական ոգու դաստիարակումը  անհրաժեշտ է իրականացնել որպես մի ամբողջություն:

    Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ 

    Իսկ ի՞նչ գիտենք մենք այդ հին աշխարհի փոքրիկ հողակտորի մասին:Եկեք  ճամփորդենք Հին Արևելքի խորհրդավոր երկրներով: