Սիրելի՛ գործընկեր,ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է հաճախակի գնահատել նոր նյութի յուրացման աստիճանը, տրամաբանական, ստեղծագործական և վերլուծական մտածողությունը: Կան բազմաթիվ արդյունավետ մեթոդներ, որոնց կիրառությունը   մանկավարժներին հնարավորություն է տալիս  չափելու այդ արժեքները: Դրանցից մեկը՝ «ԴԲՕՀ» ինտերակտիվ մեթոդն է:Այն կիրառել եմ ֆիզիկայի դասավանդման գործընթացում: Սիրով ցանկանում եմ կիսվել իմ այդ փորձառության հետ, ինչի կիրառությունը   կնպաստի ձեր հետագա դասընթացները էլ ավելի հետաքրքիր դարձնել: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք: