Հայոց մայրաքաղաքները պատմական տարբեր ժամանակահատվածներում եղել են համահայկական պետությունների վարչաքաղաքական, տնտեսական, կրոնական-մշակութային կենտրոններ։

Հայաստանն աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկիրն է. դրանք տասներկուսն են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան (Երազգավորս), Կարս, Անի և Երևան: