Փիլիսոփայության մեջ «աշխարհ» եզրույթն ունի մի քանի հնարավոր իմաստ։ Որոշ առումներով այն վերաբերում է այն ամենին, ինչը կազմում է շրջական իրականությունը կամ ֆիզիկական տիեզերքը։ Մյուս կողմից դա կարող է ունենալ հատուկ տերմինաբանական իմաստ։Օրինակ որոշ փիլիսոփաներ, հաճախ ոգեշնչվով Դեյվիդ Լյուիսից, պնդում են, որ այնպիսի մետաֆիզիկական հասկացություններ, ինչպիսիք են հնարավորությունը, հավանականությունը և անհրաժեշտությունը, լավագույնս վերլուծվում են՝ աշխարհը համադրելով մի շարք հնարավոր աշխարհների հետ։ Այս տեսակետը հայտնի է որպես մոդալ ռեալիզմ։

Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

   Խոսենք դրանցից յուրաքանչյուրի մասին:

Եվրասիա

Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է, կազմված է Եվրոպայից և Ասիայից։ Եվրասիա անվանումը տվել է ավստրիացի երկրաբան Է. Զյուսը 1883 թվականին։ Տարածությունը կղզիների հետ կազմում է 53.4 միլիոն քառ. կմ։ Ծայրակետերն են՝ հյուսիսիում Չելյուսկին, հարավում Պիայ, արևելքում Դեժնևի, արևմուտքում Ռոկա հրվանդանները։ Եվրասիայի ափերը ողողում են մոլորակի 4 օվկիանոսների ջրերը։ Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, Ավստրալիայից՝ Ավստրալիա-ասիական ծովերով, Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցով, Միջերկրական և Կարմիր ծովերով, Աֆրիկայի հետ կապված է Սուեզի ջրանցքով։ Եվրոպան Ասիայից պայմանականորեն բաժանվում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Էմբա գետով, Կասպից ծովով, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերան։

Եվրոպա

Տարածությունը կղզիների հետ՝ 10 միլիոն 507 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 730 հազար քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 38 հազար կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 5642 մ (Էլբրուս)։ Ամենացածր կետը՝ 28 մ (Կասպից ծով)։ Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Նորդկին, հարավում Մառոքի, արևմուտքում Ռոկա հրվանդանները, արևելքում Բայդարայի խորշը։

Ասիա

Տարածությունը կղզիների հետ՝44 միլիոն 363 հազար քառ. կմ, կղզիների տարածքը՝ 2միլիոն քառ. կմ։ Ափագծերի երկարությունը 62հազար կմ է։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից՝ 8848 մ (Ջոմոլունգմա)։ Ամենացածր կետը 395մ (Մեռյալ ծով) Մայրցամաքի ծայրակետերն են՝ հյուսիսում Չելյուսկին, հարավում Պիայ, արևմուտքում Բաբա, արևելքում Դեժնև հրվանդանները։ Ամենամեծ ձգվածությունը հյուսիսից հարավ՝ մոտ 10.000 կմ, արևմուտքից արևելք՝ մոտ 18.000 կմ։

Աֆրիկա

Տարածությունը կղզիների հետ՝ 30 միլիոն 319 հազար քառ. կմ։ Կղզիների տարածքը՝ 1 միլիոն քառ. կմ։ Ափագծի երկարությունը՝ 30 հազար 500 կմ։ Ամենաբարձր կետը ծովի մակերևույթից՝ 5895 մ (Կիլիմանջարո) Ամենացածր կետը՝ 153 մ (Ասսալ լիճ) Մայրցամաքի ծայրակետերը՝ հյուսիսում Աբյադ, հարավում Ասեղի, արևմուտքում Ալմադի, արևելքում Ռաս Խաֆուն հրվանդաններ։ Խոշոր ծոցերն են՝ Գվինեական և Սիդրա։


Հյուսիսային Ամերիկա

 Աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն կմ²։

Հյուսիսային Ամերիկային է պատկանում երկրի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, որին անվանում են «Կանաչ երկիր»։ Ամենամեծ քարանձավը՝ Ֆլինտ-Մամոնտի քարանձավը, աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելլոսթունյան ազգային պարկը։ Այն բացվել է 1872 թվականին։Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբրադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։