ԴԱՍԸՆԹԱՑԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ  ՏԵՂԱԿԱԼ /ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉ/ ԹԵՀՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:  

Հարգելի մասնակիցներ 

Ողջունում եմ Ձեզ: Դասընթացը տևելու է չորս շաբաթ, որի ընթացքում  հաղորդակցվելու ենք ֆորումների  օգնությամբ: Դասընթացը ներառում է չորս թեմա,յուրաքանչյուրը՝ 3-4 դասանյութ: 

Դասարան՝ 4-րդ 

Առարկան՝ Մայրենի 

Դասագիրք՝ Ինքնուրույն ընթերցանություն,հեղինակներ՝Ա.Գալստյան,Ռ. Խարազյան,Լ. Ավագյան,Ա. Բալայան 

Թեման՝  <<Հայաստան.>>,<<Խոսքի արվեստ>>, <<Կերպարվեստ >>

Թեմայի ուսուցումն աշակերտներին  հնարավորություն է ընձեռելու. 

Ծանոթանալ  նշանավոր կոմպոզիտորների,նկարիչների ստեղծագործություններին, անմասն չթողնելով հայ խոսքի վարպետ և մշակ ,Ամենայն Հայոց Բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանին: 

Գաղափար կազմել երաժշտության,արվեստի, բանահյուսության մասին:

Արժևորել կոմպոզիտորների,նկարիչների և խոսքի վարպետ՝ մեծն Թումանյանի ստեղծագործությունները և նրանց դերը անձի զարգացման գործում:

Ընկալել նյութը նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 

Գիտակցել սեփական արվեստի կարևորությունն ու նշանակությունը:

Կարողանալ ազատ արտահայտվել ,կատարել առաջդրանքները: