ՈՂՋՈՒ˜ՅՆ  ՍԻՐԵԼԻ’ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Այս դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչների, միջին ու բարձր դասարանի աշակերտների և դիմորդների համար:

Նպատակ ունենալով դասընթացի մասնակիցներին ծանոթացնելու հավասարումների և անհավասարումների, ինչպես նաև դրանց համակարգերի լուծման տարբեր մեթոդների և եղանակների հետ` սույն դասընթացում հնարավորին չափ հակիրճ ու սեղմ բերված են վերոհիշյալ առաջադրանքների տեսական մեկնաբանությունները, օրինակների և վարժությունների կատարման եղանակները:Առաջադրանքներն ընտրված են դպրոցական ծրագրերին համապատասխան և հիմնականում ուսուցողական բնույթ են կրում:

Հատկապես մեծ ուշադրություն է դարձված ինչպես բարդ, այնպես էլ միջին բարդության առաջադրանքների վրա: Դիտարկված են օրինակներ պարամետրերով և մոդուլներով:

Հաջողություն բոլոր մասնակիցներին: