Ա նվազագույն մակարդակ

● Իմանա տարվա եղանակները և նրանց ամիսները:
● Գիտելիքներ ունենա տարվա եղանակներին բույսերի և կենդանիների հետ կատարվող փոփոխությունների մասին:
● Կարողանա
նկարագրել, թե ինչպես է մարդն արձագանքում տարվա եղանակների փոփոխությանը:

● Նախնական գիտելիքներ ունենա բույսերի և կենդանիների  սնման եղանակի, աճի և շարժունակության մասին:

Բ միջին մակարդակ

Կարողանա բացատրել տարվա եղանակների հերթագայությունը, նկարագրել բույսերի և կենդանիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունները:
Կարողանա բնության մեջ դիտումենր  կատարել, կազմել հերբարիումներ:


Գ բարձր մակարդակ

Իմանա շրջակայքում իրականացվող բնապահպանական միջոցառումների մասին:
Կարողանա բնության մեջ կատարած դիտարկումների հիման վրա կազմել աղյուսակներ: