Հայկական լեռնաշխարհի ջրագրությունը

Ա







Ինչ որ մերն էր, հավատացեք, նորից մերը կլինի,
Հայոց թագը՝ Մասիսն ի վեր՝ նորից վերը կլինի,
Շիրազ, քո սուրբ խենթությունն էլ, սուրբ մարգարե կդառնա,
Ատելությունն՝ աշխարհից դուրս, ներսում սերը կլինի:
                                              Հովհաննես Շիրազ

Հայկական լեռնաշխարհը զբաղեցնում է 400 հազ . կմ քառ. տարածք։ Նրա կենտրոնական մասում է գտնվում ամենաբարձր գագաթը` Մեծ Մասիսը ` բիբլիական Արարատը (5165)։ Հայ ժողովրդի սուրբ լեռն է ,որին նվիրվել են ասույթներ,լեգենդներ ։

Հայկական լեռնաշխարհի կլիման ցամաքային է ,այդ պատճառով նրա ջրագրական ցանցը թույլ է զարգացած ։ Մեր լեռնաշխարհը ջրբաժան է Կասպից և Սև ծովերի , ինչպես նաև Պարսից ծոցի ավազանների միջև ։ Ջրագրական ցանցում առանձնանում են խոշոր գետերը` Եփրատը, Տիգրիսը ,Արաքսը, Կուրը ,Ճորոխը և լճերը ` Վանա ,Ուրմիա, Սևանա ։