Դասընթացը պատրաստել է  Նաիրա Ստեփանյանը 

<<ՀՀ Արարատի մարզի Մրգավետի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ


Դասընթացի նպատակներն են՝

1. Իմանալ, թե ինչ է ուսումնասիրում   <<Երկրաչափություն>>  առարկան:

2. Գիտենա, թե որ երկրաչափական պատկերն է կոչվում եռանկյուն:

3. Գաղափար ունենա եռանկյան անկյուների  և կողմերի  մասին:

4. Կարողանա տարբերակել եռանկյան տեսակներն ըստ կողմերի և անկյունների:

5. Կիրառել յուրացրած գիտելիքները խնդիրների լուծման ժամանակ:


Երկրաչափություն (հին հուն․՝ γεωμετρίαgeo- «երկիր», -metria «չափումներ»), մաթեմատիկայի ճյուղ, որն ուսումնասիրում է մարմինների մակերևույթը, չափերը, միմյանց նկատմամբ դասավորությունը և տարածության հատկությունները։

Եռանկյուն  է կոչվում այն բազմանկյունը, որը կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից, և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից։ Կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ հատվածները՝ նրա կողմեր։