Վիքիպեդիայի առցանց դասընթացը նախատեսված է Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի Հանրապետության ուսուցիչների համար: Դասընթացի նպատակն է ուսուցիչներին ծանոթացնել Վիքիպեդիային և Վիքիմեդիա այլ հարթակներին և դրանց միջոցով նորարարական կրթության հնարավորություններին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները, կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ, ինչպես նաև կծանոթանան դասապրոցեսում վիքիհարթակներն օգտագործելու հնարավորություններին։ Դասընթացի տևողությունը չորս շաբաթ է, շաբաթական երկու դասընթաց՝ յուրաքանչյուրը երկու ժամ տևողությամբ։