Ներածություն

Հայոց պատմությունը լի է երևույթների ամենաանսովոր դրսևորումներով, վիճակների արտառոց լուծումներով, ճակատագրի ամենաաղետալի հարվածներով, բայց նույնիսկ այսպիսի պատմություն ունենալու պարագայում Կիլիկիան հայկական պետությունը հանդես է գալիս որպես բացառիկորեն արտասովոր երևույթ, որը պիտի ապացուցեր, թե հայի մեղքով չէ, որ նրա պետությունն ու հանրային գոյությունը քանիցս ընկել են ու հառնել: Եվ ինչպես կարելի էր հավատալ, թե չնվաճող մի ժողովուրդ իր բնաշխարհից այնքան հեռու, արևելքի ու արևմուտքի, հարավի ու հյուսիսի խաչմերուկում պիտի կարողանար ստեղծել իր ազգային ծաղկուն կյանքը և քաղաքական մի այնպիսի կազմակերպություն, որի հետ ստիպված լինեն հաշվի նստել նույնիսկ նվաճող ու անկուշտ բռնատիրությունները: Այդ խաչմերուկ երկիրը գտնվում էր միջերկրական ծովի հյուսիսարևելյան ափին, Փոքրասիական թերակղզու հարավարևելյան մասում: Այս երկիրը նույնիսկ Ասորեստանի թագավոր Սալմանասար Գ-ի արձանագրություններում կոչվել է Կիլիկիա, որը հուներեն §կալիկան¦ է, որը նշանակում է §քարքարոտ¦:

Երկրի դաշտային մասը գյուղական բազմաճյուղ տնտեսության զարգացման լայն հնարավորություններ է ստեղծում, իսկ լեռնաստանը հարուստ է բազմատեսակ հանքերով, ալպիան արոտավայրերով և բուժիչ աղբյուրներով: Թերևս սա է պատճառը, որ ընդհամենը 40.000 ք.կմ. տարածություն զբաղեցնող այս երկիրը միշտ եղել է աշխարհի նվաճողների ուշադրության կենտրոնում: Հայերը կարողացան իրենց ձեռքը վերցնեին այս երկրի տնտեսական և քաղաքական կյանքի տնօրինությունը, որոնք հայտնվել էին Կիլիկիայում դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից և մյուս ազգերի նկատմամբ զգալի թիվ էին կազմում:

XI դարի II կեսին  Կիլիկիայի դաշտային և լեռնային մասերի մանր իշխանությունների գլուխ էին կանգնած հայերը:  Համախմբվելով Ռուբեն իշխանի շուրջ, լեռնաստանի հայությունը և դաշտային մասի որոշ հայկական իշխանություններ արիաբար դիմակայեցին թշնամիներին և 1080թ. ստեղծեցին անկախ ու լայնածավալ մի իշխանություն, որը հիմնադրի անունով պատմության մեջ մտավ որպես Ռուբինյան պետություն: 

   Իսկ Լևոն Բ իշխանը կարողանալով վարել խելացի ու ճկուն քաղաքականություն, խուսանավելով թշնամի պետությունների միջև, կարողացավ իշխանությունը վերածել թագավորության և օծվել §Թագավոր ամենայն Հայոց¦: Նա իր ժառանգներին հանձնեց  բարգավաճ և վերելք ապրող մի զորեղ պետություն, որը այսօր էլ հանդիսանում է մեր ազգային հպարտությունը: