Սասունցի Դավիթ«Սասնա Ծռեր» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։

Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամեն ամենահերոսական կերպարն է․ ձևավորվել ու զարգացել է վիպական իրադարձությունների ընթացքում, սկսած ծննղից, վերջացրած ամուսնությամբ ու ողբերգական մահով։ ասունցի Դավիթը ծնվել է նախախնամությամբ և հատուկ առաքելությամբ՝ որպես էր վտանգված երկրի ու ժողովրդի փրկության միակ հույս ու ապավեն, «Սասնա տան ճրագ»։ Մարդածին լինելով հանդերձ, օժտված է գերբնական ուժով, սակայն ավելի է հզորանում իր նախնիների ֆիզիկական տարերքը կազմող Կաթնաղբյուրի ջուրը խմելով և այդ ջրում լողանալով։ Անհնազանդ է, ըմբոստ, ազատատենչ։ Դեռևս մանուկ հասակից տարերայնորեն հակադրվում է Ասրա օտար և թշնամի միջավայրին․ չի ընդունում ոչ մի ստնտու, սնվում է հայրենի Սասունից բերված յուղ ու մեղրով, պատուհասում Մսրա երեխաներին, հակառակվում Մսրա Մելիքին, չի անցնում նրա թրի տակով, բռնում է նրա նետած գուրզը, սպանում փահլևաններին։ Արդարամիտ է, շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն դյուրահավատ, որ փորձանքի պատճառ է դառնում (Մսրա Մելիքի փորած հորի մեջ ընկնելը), մարդասեր է, խելացի խորհուրդներին (անգամ թշնամու) միշտ ունկնդիր, թշնամու նկատմամբ հաճախ ներողամիտ, բայց վճռական պահերին, երբ վտանգ է սպառնում իր հայրենիքին ու ժողովրդին, դառնում է խենթ ու կատաղի, համառ ու աՆզիջում։

Օժտված է մարդկային թուլություններով, որով նրա հերոսական կերպարը դառնում է առավել կենդանի, իրական ու համոզիչ։ ասունցի Դավիթ հակապատկերն է իր գլխավոր թշնամու՝ նենգ ու խարդախ, վախկոտ ու փոքրոգի, մարդատյաց ու բռնակալ Մսրա Մելիքի, որի՛ դեմ տարած հերոսական հաղթանակով բացասվում են չարն ու անարդարը, հավաստվում և իմաստավորվում է արդար ու հայրենապաշտպան հերոսի իսկական առաքելությունը։ Դրանով միաժամանակ հաստատվում են բռնակալության անխուսափելի կործանումը և հերոսի կերպարում մարմնավորված ժողովրդի հարատևման իրավունքը։ ասունցի Դավթի կերպարում կենտրոնացվել ու խտացվել են հայ ժողովրդի բոլոր ժամանակներում ստեղծած ազգ․ վիպական հերոսների լավագույն հատկանիշներդ։