Զուգահեռագիծ կոչվում է այն քառանկյունը, որի հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

Զուգահեռագծի հատկությունները
1. Զուգահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են:

2. Զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են:

3. Զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են:

 4. Զուգահեռագիծը անկյունագծով բաժանվում է երկու հավասար եռանկյունների՝ ABC և CDA եռանկյունները հավասար են:

5. Զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը 180 աստիճան է:

6. Անկյունագծի խաչադիր անկյունները հավասար են:paralelograms 5.jpgparalelograms 7.jpg