Հայոց պատմությունը լի է երևույթների ամենաանսովոր դրսևորումներով, վիճակների արտառոց լուծումներով, ճակատագրի ամենաաղետալի հարվածներով: Բայց նույնիսկ այսպիսի պատմության հյուսվածքի մեջ Կիլիկյան Հայքը, նրա պետությունն ու ազգային կյանքը հանդես են գալիս որպես բացառիկորեն արտասովոր երևույթներ: