«ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ» դասընթացը / 5 ժ./



համապատասխանում է գործող առարկայական չափորոշիչներին, ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին,

ներառում է արդիական և գրավիչ լուծումներ՝ սովորողներին մոտիվացնելու և ներգրավելու նպատակով,

բոլոր նյութերի համար նշված են  համապա­տասխան հղումները և օգտագործված աղբյուրները,

կիրառված են սովորողների կարողություններին և տեխնիկական        հմտություններին համապատասխանող համակարգչային ուսումնական ծրագրեր


Դասընթացի ավարտին սովորողը

ԿԻՄԱՆԱ՝

* Ա.Բակունցի կենսագրության հիմնական դրվագները

* գրողի պատմվածքների ժողովածուների վերնագրերը

* «Սպիտակ ձին» պատմվածքի բովանդակությունը

ԿԿԱՐՈՂԱՆԱ՝

* ներկայացնել «Սպիտակ ձին» պատմվածքի դիպաշարը

* վերարտադրել պատմվածքի բովանդակությունը

* բնութագրել պատմվածքի հերոսներին

* մեկնաբանել գլխավոր հերոսի արարքի շարժառիթները


հիմք՝     https://lib.armedu.am/resource/115

              


Հեղինակ՝ Երևանի հ.171 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սվետլանա Հարությունյան