Համամարդկային մշակույթի և գիտության կարևոր բաղադրատարր է ֆիզիկան: Ֆիզիկան հնարավորություն է ընձեռում բավարարել մարդու անսպառ հետաքրքրասիրությունը, որոնց լուծումները պահանջում են ստեղծագործական կարողությունների և տրամաբանական մտածողության անընդհատ զարգացում: Ֆիզիկայից ստացած գիտելիքները մարդուն պետք են գալու ինչպես կենցաղային բազմաբնույթ խնդիրներ լուծելու, այնպես էլ բնության ու նրա օրենքների մասին ընդհանուր պատկերացումներ կազմելու համար:

Էլեկտրական երևույթները մարդկությանը հայտնի էին դեռևս վաղ ժամանակներից: <<Էլեկտրականություն>> բառը առաջացել է հունարեն <<սաթ>> (փշատերև ծառերի քարացած խեժը) բառից, որը նշանակում է էլեկտրոն, այստեղից էլ  <<էլեկտրականություն>>:

Էլեկտրականությունը մեր տրամադրության տակ գտնվող էներգիայի ամենաօգտակար տեսակներից էԱյսօր անհնար է պատկերացնել մեր կյանքը առանց էլեկտրականության, այն օգտագործվում է մեր կյանքի  բոլոր բնագավառներում:

  Մարմինը կարելի է էլեկտրականացնել շփման կամ հպման միջոցով, որի ընթացքում մարմինը ձեռք է բերում էլեկտրական լիցք:

   Բնության մեջ կան լիցքավորված մասնիկներ՝ պրոտոն, ունի դրական լիցք, էլեկտրոն՝ ունի բացասական լիցք: Բացասական մասնիկների ուղղորդված շարժման հետևանքով հաղորդչում առաջանում է էլեկտրական հոսանք:

     Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնիԷլեկտրական սարքերը աշխատեցնելու համար , այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

    Էլեկտրական հոսանքը, որպես ֆիզիկական մեծություն բնութագրվում է ուժով, լարումով, աշխատանքով, հզորությամբ:

 Էլեկտրական հոսանքը մարդկային պատմության ամենամեծ և կարևոր հայտնագործություններից է: Այն ինչքան որ օգտակար է, կարող է նաև նունյքան էլ վնասակար լինել, եթե մարդիկ չպահպանեն հոսանքից օգտվելու անվտանգության կանոնները: