Մենք  սկսում  ենք  ուսումնասիրել  նոր  թեմա՝ «Թվաբանական  գործողություններ  բազմանիշ  թվերի  հետ»:  Թեմայի  ուսումնասիրության  արդյունքում  դուք  կկարողանաք  բազմանիշ  թիվը  ներկայացնել  կարգային  գումարելիների  գումարի  տեսքով,  բազմանիշ  թիվը  բազմապատկել  միանիշ,  երկնիշ, եռանիշ  թվերով,  կկարողանաք  օգտագործել  գործողությունների  հատկությունները  հաշվումների  կատարումը  հեշտացնելու  համար: