Առարկայի նպատակն է տարրական դպրոցում աշխարհի ամբողջականության, նրա բազմազանության և փոխկապվածությունների, բնության, հասարակության և սոցիալ- մշակութային օբյեկտների և երևույթների միասնականության ամբողջական պատկերի ձևավորում։ Առարկան նպատակ ունի սովորողներին օգնելու

·         ձեռք բերել փորձառություններ, որոնք հիմնված են իրենց հետաքրքրության վրա և խթանում են իրենց շրջակա աշխարհն ուսումնասիրելու հանդեպ հետաքրքրություն, ուսումնասիրել աշխարհը Հայաստանի տեսանկյունից,

·         զարգացնել բնագիտական հետազոտությունների համար անհրաժեշտ գաղափարներ, հմտություններ և սովորություններ,

·         գնահատել թե ինչպես է գիտությունն ազդում մարդկանց և շրջակա միջավայրի վրա, ունենալ պատասխանատու և խնայող վերաբերմունք մարդկային և բնական ռեսուրսների հանդեպ,

·         ունենալ պատասխանատու և գիտակից վերաբերմունք սեփական և ուրիշների առողջության և անվտանգության հանդեպ, ունենալ համապատասխան սովորություններ։