Գոյություն ունեն ինտեգրման տարբեր տեսակներ` ըստ մեթոդների, հնարների, մակարդակների, ուղղությունների: Ինտեգրումը կարող է լինել հորիզոնական` տարբեր ուսումնական առարկաների նման նյութի միավորում, և ուղղահայաց, երբ մեկ ուսուցիչը միավորում է տվյալ առարկայի ուսումնական նյութը, որն ուսումնասիրվել է ուսման տարբեր տարիների ընթացքում բարդության տարբեր աստիճաններում:Ինտեգրված դասը ժամանակակից մեթոդիկայի նորույթներից մեկն է: Այս տեխնոլոգիան համարձակորեն թափանցում է անսասան առարկաների ծրագրերը և կապում,  առաջին հերթին իրար հետ կապ չունեցող, առարկաները: Բացառություն չի կազմում նաև կենսաբանությունը: Ընդհակառակը, կենսաբանությունն, ըստ բնույթի, համարվում է ինտեգրված առարկա: Այն ամբողջությամբ ներծծված է միջառարկայական կապերով և առաջարկում է աշակերտներին գիտելիքներ գիտության տարբեր բնագավառներից:Դասընթացին կկիրառեմ դասի պլան-սեղմագիր, սահիկներ, նկարներ, ամփոփման համար թեստեր և տեսաֆիլմեր: