Ֆիզիկան մշտապես զարգացող գիտություն է՝ հարստացված  նորանոր գիտելիքներով, որը մեծ ազդեցություն է ունենում մարդու մտածողության վրա, օգնելով նրան ավելի լավ կողմնորոշվել կյանքի արժեքների ոլորտում, և կարող է նպաստել, ի վերջո, շրջապատի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի մշակմանը:

Ինչպե՞ս մտնել ֆիզիկայի աշխարհ: Զգալ նրա գեղեցկությունը, զգալ նրա գաղտնիքների շունչը: Այս գիտության մեջ հետաքրքրության առաջացումը ավելի շատ կախված է ուսուցանման մեթոդաբանությանից, թե ինչպիսի՞ հմտությամբ է կառուցված առարկայի դասավանդման տեխնոլոգիան:

Ֆիզիկան դպրոցական առարկաների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Որպես ակադեմիական առարկա, նրա նպատակն է սովորողների մեջ ձևավորել աշխարհի գիտական պատկերը, ստեղծագործական ունակությունները, նրանց աշխարհընկալումը և համոզմունքները, ոիրն կարելի է հասնել , եթե մարդն ունի սեր ուսման նկատմամբ: «Աշակերտների մեջ ճանաչողական մտածողության առկայությունը նպաստում է դասարանում իրենց գործունեության աճին, գիտելիքների որակի, ուսման համար դրական դրդապատճառների ձևավորմանը, ակտիվ կյանքի դիրքորոշմանը, ինչը հանգեցնում է ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը»։

Ֆիզիկայի ուսուցման պրոցեսում, յուրաքանչյուր ֆիզիկական երևույթի կամ օրենքի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչպես են այդ օրենքները կամ երևույթները կիրառվում գործնականում: