<<Ուսուցման մեթոդը>> բարդ և բազմակողմանի հասկացություն է: Առաջին հերթին դա պայմանավորված է հենց ուսուցման գործընթացի բարդությամբ: Վերջինս իր մեջ ներառում է երեք կարևոր խնդիր՝ ի՞նչ սովորեցնել /կրթության բովանդակություն/, Ինչու՞... ինչի՞ համար սովորեցնել /կրթության նպատակ/ և ինչպե՞ս սովորեցնել /ուսուցման մեթոդիկա/: Կրթության բովանդակությունը /ի՞նչ սովորեցնել/ մատուցելու  և կրթության նպատակներ  /ինչու՞ սովորեցնել/ իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի մեթոդներ, հնարներ, ձևեր: Հանդիսանալով ուսուցման գործընթացի միջուկը՝ մեթոդը իրար է կապում ուսուցման՝ նախապես պլանավորած նպատակը և վերջնական արդյունքը: Այսպիսով, ուսուցման գործընթացում մեթոդը ունի կապող օղակի բարդ և առանձնահատուկ դեր:

   

Հեգելն ասում էր. 

«Մեթոդը գործիք է սուբյեկտի ձեռքին, որի միջոցով

 վերջինս հարաբերվում է օբյեկտի հետ»