Դասընթացը կազմել և վարելու է Հայկուշ Պապանյանը՝ Վանաձորի Պ․Սևակի անվան 30 հիմնական դպրոցի դասվար։

Դասընթացը նախատեսված է տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար։ 

Այն ծառայելու է որպես փորձի փոխանակման հարթակ՝ 3-րդ դասարանում  "Ես և շրջակա աշխահը" առարկայի՝ "Բնությունը տարվա տարբեր եղանակներին" թեմատիկ շարքն ավելի հետաքրքիր, բովանդակային , ժամանակի պահանջներին համապասխան անցկացնելու համար։

Նպատակներ․

1․ ճանաչողական գիտելիքները խորացնել,

2․ բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորելու կարողություններ ձևավորել,

3․ հաղորդակցական և համագործակցային կարողություններ ձևավորել,

4․ գեղագիտական ճաշակը զարգացնել,

5․ ՏՀՏ խաղային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողություններ ձևավորել, 

6․փորձի փոխանակման հարթակ ստեղծել ։


Ինչպես գիտենք, տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխությամբ։ Երկիրը պտտվում է արեգակի շուրջը , և իր պտույտն իրականացնում է մոտ 365 օրվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածը կոչվում է տարի։ Տարվա այն ժամանակահատվածում, երբ երկնքում Արեգակը շատ բարձր դիրքում է լինում, ցերեկներն ավելի երկար են լինում, քան գիշերները։ Արևի ճառագայթներից երկրի մակերևույթը ուժեղ տաքանում է։Այդ ժամանակ ամառ է։ Իսկ երբ Արեգակի դիրքն այնքան էլ բարձր չէ, ապա նրա ճառագայթներն ավելի քիչ են տաքացնում Երկիրը, իսկ գիշերներն էլ երկարում են։ Այդ ժամանակ ձմեռ է։

 Տարվա եղանակները 4-ն են՝ գարուն, աշուն, ամառ, ձմեռ։ Դրանցից յուրաքանչյուրն իր հմայքն ունի։ 

 Տարվա ամեն եղանակին փոխվում է և՛ կենդանի, և՛ անկենդան բնությունը։ Նրանք հարմարվում են բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին։Հենց բնության տարրերի հարմարվողականությունն ու փոփոխությունն է  գրավչություն տալիս տարվա եղանակներին, և բնության ամեն մի եղանակ մեզ նորովի է հուզում ու հմայում իր գեղեցկությամբ։

Փորձառու ուսուցիչը պետք է կարողանա նկատել տալ բնության թովչանքն ու անկրկնելությունը՝ ձևավորելով փոքրիկ բնասերներ։ Տարվա տարբեր եղանակներին բնության գրկում լինելով, բնության հետ տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխություններն ուսումնասիրելով՝ աշակերտներն առավել ուշադիր ու հոգատար կդառնան բնության տարրերի նկատմամբ, կձգտեն պահապանել մեզ հասած բնական պաշարները։