Հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ Ձեզ և ցանկանում եմ տեղեկացնել, որ «Բույսերի կենսաքիմիա» թեմայով դասընթացն իր մեջ ընդգրկում է կենսաքիմիական մեթոդների վերաբերյալ ժամանակակից տեղեկություններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել քիմիական հիմնական միացությունների բաղադրությունները և հատկությունները, ինչպես նաև նրանց պարունակությունը բուսական հումքում: 

Դասընթացը տևելու է 3 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ: 

Դասընթաց ստեղծող և դասընթացավար՝ Անահիտ Ղալայան,Վանաձորի Ա.Բակունցի անվան 7 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ: