Դեռահասության տարիքային շրջանը տարբեր գրականությունների մեջ տարբեր անվանումներ է գտել` դեռահասություն, անցումային շրջան, սեռական հասունացման տարիքի բացասական փուլ և այլն: Տարբեր անվանումերն արտացոլում են դեռահասի տարբեր տարիքային առանձնահատկությունները: Դեռահասության տարիքի առանձնահատկությունն այն է, որ մարդը մտնելով այս փուլ որպես երեխա, դուրս է գալիս չափահաս դարձած։ Այս փուլում անցում է կատարվում մանկությունից դեպի հասունություն:
Դեռահասության կամ ճգնաժամային տարիքին բնորոշ են վարքային, հուզական շեղումները, վախը, տագնապը։
Այստեղ կարևոր են հարաբերությունները ծնողների, հասակակիցների հետ։