Դասընթացի նպատակը․ աշակերտների մոտ ձևավորել գիտելիքներ մարդու օրգանիզմի ներքին միջավայրի,արյան բաղադրության և նշանակության մասին,ծանոթացնել արյան ձևավոր տարրերի կազմի, կառուցվածքի, կյանքի տևողության,առաջացման տեղի մասին, օրգանիզմում նրանց նշանակության մասին։

Զարգացնող․ աշակերտների մոտ ձևավորել աղյուսակների, սխեմաների, գիտական գրականության հետ աշխատելու հմտություններ։ Մեծացնել աշակերտների հետաքրքրությունը կենսաբանական գիտելիքների նկատմամբ,օգնել նրանց ուսուցանվող նյութի կարևորությունը գիտակցել, որն անհրաժեշտ է առողջության պահպանման համար։

Դաստիարակչական, աշակերտների մոտ հաղորդակցման հմտությունների ձևավորում։Սեփական առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում, ապագայում  նաև՝ մասնագիտական կողմնորոշում։

Անհրաժեշտ պարագաներ, դասագրքեր,տետրեր, մարկերներ, թեմային համապատասխանող պաստառներ, համակարգիչ, պրոյեկտոր,տեսանյութ, սալիկահանդես, մանրադիտակներ,արյան պատրաստուկնր,մուլյաժներ, կաղապարվածքներ։

Աշակերտը կիմանա, արյան գործառույթները, արյան կազմությունը,արյան մակարդման մասին,արյան ձևավոր տարրերի, կառուցվածքի, գործառույթի մասին, ձևավոր տարրերի առաջացման և քայքայման տեղի, արյան մեջ գլյուկոզի և հեմոգլոբինի քանակության, սակավարյունության մասին։

Աշակերտը կկարողանա․ տարբերել արլան բաղադրամասերը,տարբերել արյան պլազման շիճուկից, ներկայացնել յուրաքանչյուր ձևավոր տարրի կառուցվածքի և գործառույթների միջև կապը։

Կարժևորի․ արյան մակարդման դերը մարդու կյանքում, արյան բաղադրության հաստատունությունը օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար, օրգանիզմի բնականոն կենսագործունեության ընթացքում ձևավոր տարրերի դերը։

Դասի ընթացքում կիրառվող մոթոդներ․ ֆրոնտալ հարցում, պրոբլեմային ուսուցում,համեմատում, զրույց,պրոբլեմային առաջադրանքների լուծում։