Սիրտանոթային համակարգի հիվանդությունները աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված բաց դաս-միջոցառում է, որը պետք է  անցկացվի 10-12-րդ դասարանների աշակերտների ներգրավվածությամբ: Դասընթացում սովորողներին կներկայացվի  դասի պլանը, բաց դասի թեմատիկան ամբողջությամբ և ամբողջ սիրտանոթային համակարգի կառուցվածքով, տարածված սիրտանոթային հիվանդություններով, դրանց ախտանիշներով ու կանխարգելմամբ: Կից ներկայացվում են նաև սահիկներ, թեստեր,որոնք հնարավորություն են տալիս որոշել ներկաների սիրտանոթային համակարգի աշխատանքի մոտավոր պատկերները: