Հարգելի ուսուցիչներ

Ողջունում եմ Ձեզ և ցանկանում տեղեկացնել, որ Ձեր ուշադրությանը կներկայացնեմ չորս թեմա և աշխատել եմ նյութը ներկայացնել հնարավորինս հետաքրքիր և հույս ունեմ, որ կհավանեք: Այդ իսկ պատճառով ակնկալում եմ ձեր ակտիվությունը:

Ծանոթացնելու եմ համակարգիչների պատմությանը` առաջին հայտնագործություններից մինչև մեր կյանքը  բարեփոխումների ենթարկած  ժամանակակից տեխնոլոգիաները: Կփոձեմ լուսանկարներով ու տեսաֆիլմերի օգնությամբ առավել խորունկ և ամբողջական ներկայացնել, թե ինչպես են գիտնականներն աստիճանաբար բացահայտել համակարգիչը: 

Այսօր համակարգիչը մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Դեռ մի քանի տարի առաջ համակարգչի մասին շատերը անգամ գաղափար չունեին, իսկ այսօր առանց համակարգչի օգնության պարզապես հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը:

Դասընթաց ստեղծող և դասընթացավար՝ Նազիկ Սարոյան , Երևանի պետական հումանիտար քոլեջի ինֆորմատիկայի դասախոս