Տեքստային խմբագրիչը առանձին համակարգչային ծրագիր է կամ ծրագրախմբի բաժին է (օրինակ՝ ինտեգրած միջավայրի գործարկման սկզբնական կոդի խմբագրիչ կամ բրաուզերի մուտքի պատուհան), նախատեսված տեքստային տվյալների ստեղծման և փոփոխման համար ընդհանրապես և տեքստային ֆայլերի՝ մասնավորապես։

Տեքստային խմբագրիչները թույլատրում են տեքս ներմուծել, խմբագրել, ձևավորել, պահպանել ու տպել: Տեքստը իմաստով ու շարահյուսորեն կապակցված ասույթ է:

Gedit տեքստային խմբագրիչի պատուհանը

Տեքստային խմբագրիչը նախատեսված է ինտերակտիվ ռեժիմում տեքստային ֆայլերի հետ աշխատանքի համար։ Դրանք թույլ են տալիս դիտել տեքստային ֆայլերի բովանդակությունը, կատարել բազմապիսի գործողություններ՝ տեղադրում, հեռացում, տեքստի պատճենում, ենթատեքստային որոնում և փոխարինում, տողերի դասակարգում, նշանների կոդերի դիտում, կոդավորման վերափոխում, տպում և այլն։

Հաճախ ինտերակտիվ տեքստային խմբագրիչները պարունակում են լրացուցիչ գործառույթներ, որոնք ուղղված են խմբագրման գործողությունների ավտոմատացմանը (ստեղների սեղմման հաջորդականությունից սկսած մինչև ներդրված լիարժեք ծրագրավորման լեզուներ) կամ տեքստային տվյալները արտածում են հատուկ կերպով (օրինակ՝ շարահյուսության նշագրում):

Շատ տեքստային խմբագրիչներ հանդիսանում են սկզբնական կոդի խմբագրիչներ, այսինքն ուղղված են տարբեր համակարգչային լեզուների ծրագրերի տեքստերի հետ աշխատանքին։