Կլիմայի փոփոխության մասին այժմ գրեթե բոլորն են խոսում՝ գիտնականները, քաղաքական գործիչները, գործարարները: Կլիմայական փոփոխությունների պատճառների վերաբերյալ վարկածները շատ են. որոշ հետազոտողներ մատնանշում են, որ դրանք պայմանավորված են մոլորակի վրա տիեզերական գործընթացների ազդեցությամբ (արևային ակտիվության մեծացում, երկրագնդի առանցքի թեքության փոփոխություն), մյուսներն էլ պնդում են, որ հենց մարդն է իր գործունեությամբ դարձել կլիմայական աղետների պատճառ:

Դասընթացի նպատակն է պարզել, թե ինչպես է մարդու գործունեությունը ազդում կլիմայի փոփոխության վրա, ինչպես նաև բացահայտել վերջինիս բացասական անդրադարձը մարդու և բնության վրա: