Դասընթացը նվիրված է համաշխարհային պատմության ամենանշանավոր հռոմեացի քաղաքական և պետական գործչի՝ Հուլիոս Կեսարի կյանքին և գործունեությանը։ Դասընթացի նպատակն է ստանալ հնարավորինս շատ և բազմակողմնակի գիտելիքներ վերոնշյալ գործչի մասին, տարբեր տեսանկյուններից վերլուծել Կեսարի կատարած քայլերը՝ հիմք ընդունելով հույն և հռոմեացի նշանավոր պատմագիրների երկերը, ինչպես նաև հենց իր՝ Կեսարի գրվածքները։