Աֆրիկա մալրցամաքը  տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով (1,033 մլրդ) երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո։ Աֆրիկան կազմում է երկրագնդի տարածքի վեց տոկոսը և ցամաքային տարածքի 20,4 տոկոսը: Բնակչությունը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 15%-ը: Մայրցամաքը Եվրասիայից բաժանվում է հյուսիսում Միջերկրեկան ծովով, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով, հյուսիս-արևելքում՝Կարմիր ծովով և Բաբ էլ Մանդեբի նեղուցով,Սուեզի ջրանցքով :Մայրցամաքի արևելքում Մադագասկար կղզին է, որը բաժանվում է մայրցամաքից Մոզամբիկի նեղուցով։ Մայրցամաքում կան 54 ճանաչված անկախ պետություններ և երկու դե ֆակտո պետություններ։