model

Ողջույն, հարգելի մասնակիցներ:

Ողջունում եմ Ձեզ և ցանկանում  տեղեկացնել, որ այս դասընթացում կուսումնասիրենք «Մոդելավորում» թեման և մոդելավորման դերը իմացության գործընթացում: 

Ներկայացված կլինեն պաշարներ, որոնք  կօգնեն  ստանալ մոդելավորման մասին տեղեկություններ, կուսումնասիրենք մոդելավորման պրոցեսի հաջորդականությունը, օբյեկտի և մոդելի կապը, մոդելի ստեղծման անհրաժեշտությունն ու նպատակը, մոդելների տեսակները, դասակարգումն՝ ըստ կառուցման նպատակի: Դասընթացի ընթացքում կկարողանաք  կառուցել տրված օբյեկտի հատկությունների նկարագրման մոդելը, կարգավորել տվյալներն ըստ հատկանիշների և կառուցել դրանց աղյուսակային մոդելը:

Այս գիտելիքները հետագայում կարող եք կիրառել Ձեր դասավանդած առարկայի դասաժամերին:

Դասընթացի տևողությունը` 3 շաբաթ:

Առաջին և երկրորդ շաբաթների ընթացքում ձեզ հասանելի կլինեն դասընթացի հիմնական նյութերն ու տեսադասերը, որոնք պետք է ուսումնասիրեք: Երրորդ  շաբաթվա ընթացքում կկատարեք և կհանձնեք առաջադրանքը, որը նախատեսված է ձեռք բերած գիտելիքների ստուգման համար:

Այս երեք շաբաթվա ընթացքում միմյանց հետ կհաղորդակցվենք դասընթացում տեղադրված ֆորումների միջոցով:
Վարդանուշ Հովհաննիսյան

Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ:

                                        ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ: