2019 թ հոկտեմբերի 29-ից մեկնարկեց <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագիրը:

Ծրագրի արդյունքում մինչև 2021թ.-ն վերապատրաստվելու է ավելի քան 1421 դպրոցի շուրջ 11780 ուսուցիչ 4 առարկաների գծով:

Ծրագրի նպատակն է՝

.1 Զարգացնել ուսուցիչների կոմպետենցիաները և բարձրացնել վստահությունը ֆինանսական կրթության տարրերը դասավանդելու նպատակով։

2   Բարձրացնել անձնական ֆինանսների վերաբերյալ ուսուցիչների գիտելիքները և հմտությունները։

3 Հասկանալ և կիրառել ֆինանսական կրթության բովանդակության տարրերը ընտրված առարկաներում ինտեգրման միջոցով։

4 Գնահատել դպրոցում ֆինանսական կրթության տարրերը տարիքային տարբեր խմբերի դասավանդելու արդյունավետ մոտեցումները։

Ծրագիրն  իր դրական արձագանքը գտավ և՛ ուսուցիչների, և՛ կազմակերպչական թիմի շրջանակներում: Նրանք բոլորն էլ կարևորում են ֆինանսական կրթությունը ՀՀ բնակչության շրջանում՝ որպես երկրի ֆինանսական կայունության, ֆինանսական ներգրավվածության և քաղաքացիների տնտեսական բարեկեցության կարևոր նախադրյալ։ Նրանք գտնում են, որ ֆինանսական առողջությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականն ու հոգեկանը։ Ուստի դրա մասին ևս պետք է մտածել, հոգ տանել փոքրուց։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագիրը, ինչպիսի՞ն պետք է լինի մերօրյա ֆինանսական կրթություն իրականացնող ուսուցիչը։

Դասընթացի նպատակն է օգնել ՖԿ իրականացնող ուսուցչին, պարզաբանել ծագած հարցերը։ 

Մասնագիտությամբ դասվար եմ, և կարող եմ մասնագիտական ճիշտ խորհրդատվություններ տրամադրել ՖԿ իրականացնող դասվարներին։