Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի՝ Նաիրա Բրուտյան
Ներկայացնում եմ <<Աֆրիկա>> մայրցամաքը։
Կահավորում՝ աշխարհի ֆիզիկական քարտեզ և գլոբուս, յուրաքանչյուր աշակերտական սեղանին ատլաս

Կրկնության ժամանակ աշակերտները ամփոփում են Աֆրիկայի աշխարհագրական դիրքը՝ հասարակածի, գլխավոր միջօրեականի, արևադարձերի, բևեռային շրյագծերի, օվկիանոսների նկատմամբ։ Մայրցամաքի ափերի գծագրությունը, ափերը ողողող օվկիանոսները, ափագծերի կտրտվածությունը, կղզիների, թերակղզիների, ծովածոցերի առկայությունը, օվկիանոսների, ծովերի, ծովային հոսանքների ազդեցությունը մայրցամաքի բնության ձևավորման վրա։

Մակերևույթը և օգտակար հանածոները՝ աշակերտները ամփոփում են մայրցամաքի ակերևուհթի խոշոր ձևերը, նրանց առաջացման առանձնահատկություները։

Կլիման՝ աշակերտները ամփոփում են մայրցամաքի և նրա տարբեր մասերի կլիմայական պայմանների առանձնահատկությունները, ուշադրություն են դարձնում կլիմայագոյացնող կարևորագույն գործոնների վրա։

Ներքին ջրերը՝ աշակերտները ամփոփում են Աֆրիկայի գետերը՝ որ ավազանին են պատկանում, դրանց տնտեսական նշանակությունը։ Աշխարհի ամենայերկար գետը Նեղոսն է, եկրորդ ջրառատ գետը Կոնգոն է և այլն։ Խոսեցին ջրվեժների և լճերի մասին։ Լճերն ուսումնասիրելիս ուշադրություն են դարձրել դրանց գոգավորությունների ծագման, մարդու կողմից լճերի օգտագորշման հնարավորություններին։ Չէ որ Աֆրիկան աշխարհի ամենատաք մայրցամաքն է։
Աշակերտները թվարկեցին Աֆրիկայի բնական զոնաները։ Զոնաներին բնորոշ հողերը, բուսատեսակները և կենդանատեսակները։
ՈՒրվագծային քարտեզի վրա գունավորում են կլիմայական գոտիները և բնական զոնաները։ Աշակերտներին որպես ամփոփում ցուցադրվում է սահիկ Աֆրիկա մայրցամաքի մասին։