Մաթեմատիկական կրթությունը և մաթեմատիկական մտածելակերպն  անհրաժեշտ են ոչ միայն նրանցովքեր հետագայում կզբաղվեն մաթեմատիկայով կամ գիտական որևէ հետազոտությամբ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր կաշխատեն ժոողովրդավարական տնտեսության տարբեր բնագավառներում:

     Մաթեմատիկան ներթափանցում է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտները:Այստեղ առանձնահատուկ  դեր ու նշանակություն ունեն տեքստային  խնդիրները: Այս խնդիրների լուծումը սովորողներին հնարավորություն է տալիս համոզվելուոր մաթեմատիկական գիտելիքների իմացությունն ինքնանպատակ չէ այլ պայմանավորված է առօրյա կյանքում յուրաքանչյուրիս առջև ծագած կոնկրետ խնդիրների պատասխանը գտնելու պահանջով:

    Տեքստային խնդիրների ուսուցումը հիմնականում կատարվում է միջին դպրոցում :Յուաքանչյուր խնդրի լուծում իրենից ներկայացնում փոքրի մաթեմատիկական հետազոտություն որը յուրաքանչյուր սովորող կատարում է յուրովի: Այնուամենայնիվ տեքստային խնդիրների լուժումները կարելի է դասակարգել ըստ հետևյալ մեթոդների.               

Ø թվաբանական  մեթոդ

Ø հանրահաշվական  մեթոդ

Ø կիրառական մեթոդ

Ø տրամաբանական մեթոդ և այլն: