Ներկայումս կայքերը օգտվողներին հնարավորություն են տալիս  ոչ միայն ստանալ տեղեկատվություն, այլև ստեղծել մեդիա միջավայր և հարստացնել համացանցը մեր կողմից ստեղծված ռեսուրսներով:

Վեբ 2,0 տեխնոլոգիաներն(մեդիա գործիքները) իրենցից ներկայացնում են ինտերակտիվ գործիքներ, որոնք  հնարավորություն են տալիս օգտվողներին համացանցում տեղադրել  կամ խմբագրել նյութեր, ստեղծել իրենց սեփական միջավայրը և նյութերը:

Այս դասընթացի ընթացքում կսովորենք կիրառել այնպիսի մեդիա գործիքներ, որոնք կիրառելի կլինեն Իթվինինգի նախագծերի իրականացման ընթացքում, կօգնեն ուսուցիչներին և աշակերտներին ակտիվորեն ներգրավվել նախագծերում, ինչպես նաև կնպաստեն որակյալ նախագծերի իրականացմանը։