Հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ Ձեզ և ցանկանում եմ տեղեկացնել, որ «Օդի աղտոտումն ու հողի էռոզիան» թեմայով դասընթացում կարող եք ծանոթանալ,թե ինչ է հողի էրոզիան ,նրա էությունը,էրոզիայի հասցրած վնասները :Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի կոնցենտրացիաները: Հողի էռոզիան համաժողովրդական չարիք է. նա սողում է լեռնալանջերով,քանդում, ավերում և շարքից հանում է բնության ամենաթանկ գանձը՝ բերրի հողը` ժողովուրդների նյութական բարեկեցության հիմքը:

Դասընթացը տևելու է 3 շաբաթ, որի ընթացքում հաղորդակցվելու ենք դասընթացում տեղադրված ֆորումների օգնությամբ: 

Դասընթացավար՝ Անուշ  Ղալայան,Ախթալայի թիվ 1միջն. դպրոցի  քիմիայի և կենսաբանության  ուսուցիչ: