Օլիմպիական մեդալ (անգլ.՝ Olympic medalհուն․՝ Ολυμπιακό μετάλλιο), Օլիմպիական խաղերի մրցույթների ժամանակ պատվո մեդալ՝ անձնական կամ թիմային մարզական ձեռքբերումների համար, ինչպես նաև համարվում է զարդարանք, գործածվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես Օլիմպիական շարժման գաղափար ամբողջ աշխարհում։

Օլիմպիական մեդալն ունի որոշակի աստիճանավորում.

Բայց երբեմն այդ կարգը չէր պահպանվել, ինչպես I օլիմպիական խաղերում։ Ոսկե, արծաթե և բրոնզե մրցանակները միասին կոչվում են օլիմպիական մեդալների հավաքածու։

Անտիկ օլիմպիական խաղերի ժամանակ պարգևը մեդալը չէր, այն ստեղծվել է ավելի ուշ։ Հնում մրցանակաբաշխությունը կարող էր լինել ինչ-որ բան. Հերակլեսը պարգևատրում էր ձիթապտղի վայրի ծաղկեպսակով, հետագայում Անտիկ օլիմպիական խաղերում՝ հելլենական ազգային խաղերում խաղարկվում էին տարբեր մրցանակներ։ Էնդիմիոն թագավորը տվեց իր թագավորությունը հաղթանակի համար, չնայած մասնակիցների մեջ էին նաև իր որդիները։ Հաղթողն ստացավ մեծ գումար՝ ոսկյա մետաղադրամ, փառք և տարբեր արժեքներ։ 293֊ին Հին Հունաստանի Օլիմպիադայի հաղթանակները եղել են բազմաթիվ մրցանակներ, պարգևատրվել են մոտավորապես 330 մասնակիցներ, բայց ոչ մի մեդալ չի ձուլվել և ոչ ոք չի պարգևատրվել մեդալով։ Առաջին անգամ որոշում է կայացվել ավանդական Առաջին Օլիմպիական կոնգրեսում 1894 թվականին Օլիմպիական խաղերի հաղթողներին պարգևատրել մեդալներով, երկու տարի հետո կայացած I Օլիմպիական խաղում, որն անցկացվել է Հունաստանում՝ Աթենք քաղաքում։ Բոլոր հիմնական կանոնները, պարգևները և սկզբունքները ամրագրված է Օլիմպիական շարժման հիմնական հավաքածուի կանոնադրությունում՝ Օլիմպիական խարտիայում։ Հիմնական սկզբունքը նկարագրված է Օլիմպիական խարտիայիում, այն է մեդալների հանձնումը հաղթողներին՝ կախված գրաված տեղից. գրավելով առաջին և երկրորդ տեղերը՝ մարզիկները պարգևատրվել են 925-ի նմուշի արծաթյա մեդալներով, իսկ հաղթողի մեդալը պետք է պատված լիներ վեց գրամ մաքուր ոսկուց։ Մեդալի տրամագիծը մոտ 60 մմ է, հաստությունը՝ 3մմ։ Իսկ 3-րդ տեղի համար մարզիկները պարգևատրվել են բրոնզե մեդալներով։ Ստեղծված չափերը տարիների ընթացքում փոխվել է։ Փոխվել է նաև ձևը, սովորական կլոր ձևը փոխվել է 1900 թվականին II Օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ ձմեռային III Օլիմպիական խաղերի ժամանակ 1932 թվականին ընտրվել է ռելիեֆի ձևը։ Մինչև 1960 թվականը մեդալները պատրաստվում էին առանց կապերի և տրվում էր ուղիղ հաղթողների ձեռքը։ 1960 թվականի խաղերին Հռոմում կազմակերպիչները առաջին անգամ պատրաստեցին բարակ բրոնզե շղթա ձիթենու ճյուղի ձևով, որպեսզի մեդալները կարողանային կախել մարզիկների պարանոցից։ Այդ գաղափարը դուր է եկել կազմակերպիչներին, և մինչ այժմ օլիմպիական մեդալները ամրացվում են շղթայով կամ ժապավենով[1]։

Առավել առանձնանում է ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ձուլման ձևը. 1972 թվականի ձմեռային XIX Օլիմպիական խաղերի 2002 թվականին, իսկ 1998 թվականին XVIII խաղերի ժամանակ արտադրվեցին մեդալներ, նեղ անցքը վերևից՝ ժապավենն այդ անցքի մեջ մտցնելու համար։ Այս գաղափարը կիրառվել է ավելի ուշ գրեթե բոլոր օլիմպիական մեդալների համար։