Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի՝ Նաիրա Բրուտյան Ներկայացնում եմ աշխարհի բնակչության թեմայի ամփոփումը։
Կահավորումը՝ աշխարհի բնակչության կրոնական կազմի քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ։

Թեմայի ամփոփման ժամանակ ամփոփում ենք բնակչություն․ բնակչության թիվը, բնական շաժընթացը։ Ծնելիություն, մահացություն, բնական աճ։ <<Ժողովրդագրական պայթյուն>>, դրա հետևանքները։ Աշխարհի բնակչության թիվը, բնական շարժընթացը։
Բնակչության վերարտադրություն, դրա տիպերը․ բնակչության վերարտադրության առաջին տիպ, բնակչության վերարտադրության երկրորդ տիպ, դրանց առանձնահատկությունները։ Ժողովրդագրական <<գարուն>>, <<աշուն>>, <<ձմեռ>>։ Ժողովրդագրական նեղ, պարզ և ընդլայնված վերարտադրություն։ Ժողովրդագրական քաղաքականություն, դրա դրսևորման առանձնահատկությունները բնակչության վերարտադրության տարբեր տիպի երկրներում։
Բնակչության կազմը․ սեռային, տարիքային, ռասայական, ազգային (էթնիկական), կրոնական, ըստ զբաղմունքի։
Լեզվաընտանիք, լեզվախումբ։ Ազգերի համախմբում (կոսոլիդացիա), ազգերի ձուլում (ասիմիլիացիա)։
Բնակչության կազմի և բնակչության վերարտադրության կապը։
Աշխատանքային ռեսուրսներ, տնտեսապես ակտիվ բնակչություն, գործազրկություն։
Աշխարհի խոշորագույն ռասաները (եվրոպեոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ, ավստրալոիդ)։
Բնակչության տեղաբաշխում, միջին խտություն։ Բնակչության տեղաբաշխման վրա ազդող գործոնները՝ բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, պատմական։ Բնակչության տեղաբաշխումը և խտությունն աշխարհում, առանձին մայրցամաքներում։ Աշխարհի խիտ և նոսր բնակեցված, անմարդաբնակ շրջանները։
Միգրացիաներ (գաղթեր), դրանց տարատեսակները՝ ներպետական, միջպետական, ժամանակավոր, ճոճանակային, մշտական։ Գաղթերի պատճառները՝ տնտեսական, քաղաքական, կրոնական, բնական ու տեխնոգեն աղետներ, պատերազմներ։ Բռնագաղթ։ Ժողովուրդների զանգվածային գաղթերը։ Արդի միգրացիոն շարժման ուղղությունները։
Բնակչության տարաբնակեցում, տարաբնակեցման ձևերը՝ գյուղական և քաղաքային։ Ուրբանիզացիա, դրա ձևերը, տեմպերը և մակարդակները։ Ագլոմերացիա, մեգապոլիս։ Աշխարհի խոշորագույն քաղաքները, քաղաքային ագլոմերացիաները և մեգապոլիսները։ Գյուղական տարաբնակեցման ձևերը։