Ինֆորմացիայի ներկայացման ձևերը

Մարդը և կենդանի բնության մյուս ներկայացուցիչները շրջակա միջավայրի մասին նախնական ինֆորմացիա են ստանում տեսողության, լսողության, համի, շոշափելիքի և հոտառության զգայարանների միջոցով:

Տարբերում են ինֆորմացիան ներկայացնելու հետևյալ ձևերը՝ 

  1. թվային, 
  2. տեքստային,
  3.  գրաֆիկական, 
  4. ձայնային 
  5. տեսաինֆորմացիա:ինֆորմացիայի ստացման աղբյուրներ

Թվային ինֆորմացիա

Համակարգչում մշակվող ցանկացած ինֆորմացիա ներկայացվում է թվային տեսքով:

Բազմապատկման  աղյուսակը, հանրահաշվական օրինակը, ֆուտբոլային խաղի հաշիվը, գնացքի մեկնման չվացուցակը և այլն: Զուտ թվային ինֆորմացիա ավելի քիչ է հանդիպում, առավել հաճախ հանդիպում է ինֆորմացիայի ներկայացման համակցված տեսակը: Օրինակ՝ դուք ստանում եք հեռագիր. «Դիմավորեք սեպտեմբերի քսանին: Գնացքը կժամանի ժամը ութին »: Այս տեքստում քսանը և ութը գրված են բառերով, բայց մենք դրանք ընկալում ենք որպես թվեր:

թվային ինֆորմացիա

Թվային տեսքով ներկայացվում են շրջակա միջավայրի քանակական բնութագրիչները՝ ջերմաստիճանը, հեռավորությունը, շարժման արագությունը, մարդու քաշն ու տարիքը և այլն


Տեքստային ինֆորմացիա

Ինֆորմացիա, որը գրված կամ տպագրված է որևէ տառաթվային կամ նշանային համակարգի միջոցով: Տեքստային ինֆորմացիա են կրում ինչպես գրքերը, նամակները, այնպես էլ մագաղաթների միջոցով մեզ հասած ժայռապատկերները...

տեքստային ինֆորմացիա

Գրաֆիկական ինֆորմացիա

Նկարներ, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ: Ինֆորմացիայի այսպիսի ներկայացումը ավելի հասանելի է, քանի որ անմիջապես տրվում է անհրաժեշտ պատկերը:

գրաֆիկական ինֆորմացիա

Ձայնային ինֆորմացիա

Այն ամենը, ինչ մենք լսում ենք՝ բանավոր զրույց, երաժշտություն, թռչունների դայլայլ, ավտոմեքենայի ազդանշան և այլն:

ձայնային ինֆորմացիա

Տեսաինֆորմացիա

Գունային գրաֆիկա՝ զուգորդված ձայնով և տեքստով, շարժվող և եռաչափ պատկերներով:



Տեսաինֆորմացիա


Ինֆորմացիան մարդու գիտելիքների հիմնական աղբյուրն է:

Գործնականում ինֆորմացիայի 90%-ը մարդը ստանում է տեսողության, 9%-ը լսողության և ընդամենը 1%-ը՝ մնացած զգայարանների միջոցով: